Foto

Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսական կողմը նախկինում հայտնաբերված խախտումների պատճառով սահմանափակել էր հայկական մի շարք ապրանքների ներմուծումը՝ հանքային ջրից և ալկոհոլային խմիչքներից մինչև բանջարեղեն, մրգեր, ձկնամթերք և կաթնամթերք։

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից հայտնել են, որ հայկական կողմը չի ներկայացրել ձկնամթերքի և կաթնամթերքի արտադրության ընթացքում արձանագրված խախտումների վերացման փաստը հաստատող փաստաթղթեր։

«Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար»,- ասված է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրությունում։

Ծառայությունից նշել են, որ այդ մասին տեղեկությունը փոխանցվել է հայկական կողմին։