Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել կաշառքի գործով քրեկան վարույթի շրջանակում։
Տեղեկությունը 24News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես նշելով․
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը հայտնել էր, որ իր տեղեկությունների համաձայն` Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել կաշառքի քրեական վարույթի շրջանակներում։
Հերմինե Միքայելյան









