Foto

Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է երեք անհետաձգելի քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի լարվածության թուլացման և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շրջանակում։

Ինչպես հայտնում է РБК-Ուկրաինան, այդ մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ խոսքը վերաբերում է՝

էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցմանը,
Սև ծովում «հացահատիկային միջանցքի» աշխատանքի վերականգնմանը,
ԱՄՆ–Ուկրաինա–Ռուսաստան եռակողմ հանդիպման անցկացմանը, որը, ենթադրաբար, կարող է կայանալ Աբու Դաբիում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների համատեղ դադարեցման առաջարկը ներկայացրել են ԱՄՆ-ը, և Ուկրաինան պատրաստ է համաձայնել դրան։

«Այս առաջարկը ներկայումս օրակարգում է՝ էներգետիկ հրադադարը։ Մենք պատրաստ ենք», — հայտարարել է Զելենսկին