Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի 23-ին՝ Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության մասնակցությանն ընդառաջ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը։
«Որքանով ինձ հայտնի է, Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 23-ին»,- նշել է դիվանագետը։









