Նյու Յորքում հանդիպում ունեցա Եվրոպական հանձնաժողովի՝ մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով գործադիր փոխնախագահ Թերեզա Ռիբերա Ռոդրիգեսի հետ։
Քննարկեցինք Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։
Ներկայացրի մեր տեսլականը՝ COP17-ը դարձնելու իրականացման և գործողությունների համաժողով՝ Կունմինգ-
Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով ստանձնած հանձնառություններից անցում կատարելով կոնկրետ քայլերի։
Կարևորեցինք կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի փոխկապակցվածությունը, բնության վերականգնման, կենսաբազմազանության ֆինանսավորման և կայուն ներդրումների ուղղություններով համագործակցության խորացումը։
Ընդգծեցի Եվրոպական հանձնաժողովի ակտիվ ներգրավվածության կարևորությունը COP17-ի հաջողության և Երևանում գործնական արդյունքների ապահովման համար։









