Foto

«Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր»․ ՆԳՆ-ն՝ Բաբաջանյան փողոցում կատարվածի մասին

ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է Երևանի Բաբաջանյան փողոցում կատարվածին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այնտեղ կրակոց է հնչել։

ՆԳՆ-ից, մասնավորապես, նշել են․

«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում վիճաբանության ձայներ են լսվում։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր:

Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում ստացած վնասվածքով բուժօգնության են տեղափոխել մի տղամարդու:

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: