Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը հայ մարզիկներից հաղթանակ են տոնել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Գարբոյանը հաղթել է պորտուգալացի Լեոնարդո Ալմեիդային, իսկ Չալոյանը՝ ուկրաինացի Դմիտրի Լովչևսկուն։
Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից։
Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ։









