Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի իրականացրած հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել, առնվազն 21-ը՝ վիրավորվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է նույն օրը 328 ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուկրաինական «Սուսպիլնե» հանրային հեռարձակողը, վկայակոչելով Խարկովի մարզի դատախազությանը և տեղական իշխանություններին, հայտնել է, որ մերձքաղաքային էլեկտրագնացքին անօդաչու թռչող սարքով հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել, ութը վնասվածքներ են ստացել։ Հարվածից երկու վագոնում հրդեհ է բռնկվել։
Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի տվյալներով՝ քաղաքի կենտրոնին հասցված երկու հաջորդական հարվածների հետևանքով տուժել է 11 մարդ։ Վարչակազմի հաղորդագրությունը վկայակոչող «Ուկրաինսկայա պրավդա»-ն նշել է, որ երկրորդ հարվածը տեղի է ունեցել դեպքի վայրում փրկարարների աշխատանքի ընթացքում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









