ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և մաքսատուրքերի կիրառման հնարավորություններն ընդլայնող օրենքը, որը հայտնի է որպես «դժոխային պատժամիջոցների» օրենք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունը՝ Թրամփը սեպտեմբերի 18-ին ստորագրել է H.R. 5334 օրինագիծը՝ այն օրենքի ուժ է ստացել։
Փաստաթղթի պաշտոնական անվանումն է «Լինդսի Օ. Գրեհեմի՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին 2026 թվականի ակտ»։ Սպիտակ տան պարզաբանմամբ՝ այն թույլ է տալիս սահմանել և ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ օրենքով նախատեսված պատժամիջոցները, մաքսատուրքերը և արգելքները, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









