Foto

Ռուսաստանը ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր

Ռուսաստանը ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր: Այդ մասինհաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։


«Եվրամիության կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթին ի պատասխան՝ Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների մուտքի արգելքը։

ԵՄ-ի անօրինական որոշումներին ի պատասխան՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, ԵՄ անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականությունը սատարող մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել մեր երկիր։


Ցանկում են այն անձինք, ովքեր ներգրավված են Կիևի ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումներ կայացնելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված գործունեություն ծավալելու մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ։