Foto

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և համագործակցության բարձր մակարդակը՝ կարևորելով առկա փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու փոխգործակցության նոր հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք հարցերի։