Foto

Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել ԵՊՀ-ի դեմ

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը երկար տարիներ ղեկավարած Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի պետական համալսարանի։ Հայտնում է Փաստինֆո-ն։

Գագիկ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի 17․08․2026թ․ թիվ 155/99-Ա հրամանը, ինչպես նաև վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։

Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին։

Դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։