Foto

Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ նոյեմբերի 29-ին Լոռվա մարզի Սպիտակում ՏԻՄ ընտրություններ են, ՔՊ-ի թեկնածուն՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը։ Քարոզարշավը չսկսված՝ նա համայնքներում ներքաղաքային տրանսպորտն անվճար է դարձրել, կազմակերպել «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը։

Սպիտակի ավագանին համաձայնել է նախագծին, ըստ որի՝ 2027-ի հունվարի 1-ից համայնքային մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար կլինեն անվճար։ Պաշտոնական էջում նշվում է, որ նախաձեռնությունը եղել է 2026-ի հունվարին, սակայն հնարավոր կլինի իրացնել 2027-ից։

Համայնքապետի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանի խոսքով՝ անվճար տրանսպորտը գործում է օգոստոսի 1-ից՝ 1 քաղաքային և 20 գյուղական համայնքներում։ Բյուջեի հաշվարկից հետո մարտին հայտարարվել է մրցույթ, ձեռք են բերվել 2026 թվականի արտադրության երթուղայիններ, իսկ հունվարից էլ մանկապարտեզներն անվճար կլինեն։