Foto

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին։

 

«Ընտրություններին մասնակցությունը հաղթանակում մեր ընդհանուր ներդրումն է։ Ռուսաստանի քաղաքացիների ընտրությունից է կախված, թե ովքեր կներկայացնեն նրանց շահերը բոլոր մակարդակներում։ Յուրաքանչյուր ընտրողի ձայնը կարևոր է։

Ոչ ոքի չի հաջողվի պառակտել ու վախեցնել մեզ, խարխլել մեր պետականությունն ու հասարակական-քաղաքական համակարգը։ Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։

Ռուսաստանում լայնածավալ ընտրական քարոզարշավն անցկացվում է հատուկ ռազմական գործողության պայմաններում։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։