Վերջին տարիներին Երևանում կառուցապատման աշխատանքները զգալի ակտիվություն են ցուցաբերում։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում կառուցվում են նոր բնակելի թաղամասեր, արդիականացվում են քաղաքային ենթակառուցվածքները, իսկ անշարժ գույքի շուկան շարունակում է արձագանքել բնակարանների նկատմամբ աճող պահանջարկին։
Քաղաքաշինության ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ ժամանակակից բնակելի նախագծերն այսօր մրցում են ոչ միայն ճարտարապետական լուծումներով, այլև առաջարկվող միջավայրով, ենթակառուցվածքներով, շինարարության որակով և գնորդների համար ստեղծվող երկարաժամկետ արժեքով։
Այս համատեքստում «Արտքոմփանի» ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը և վաճառքի գործընկեր «Արգո Ռիելթի» ընկերության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը շրջայց են կատարել Gyurjyan Cascade և Firdus Prime Residence բնակելի թաղամասերում։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքը, նախագծերի զարգացման փուլերը և առաջիկա ծրագրերը։ Երկու թաղամասերում էլ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով՝ ժամանակակից քաղաքաշինական սկզբունքներին համապատասխան։
Gyurjyan Cascade-ում ձևավորվում է նոր բնակելի միջավայր՝ կանաչ տարածքներով, ժամանակակից ենթակառուցվածքներով և բնակիչների առօրյան առավել հարմարավետ դարձնելու լուծումներով։

Իսկ Firdus Prime Residence-ը, որը կառուցվում է Երևանի կենտրոնում, առանձնանում է իր պրեմիում դասի ճարտարապետությամբ, բազմաֆունկցիոնալ քաղաքային միջավայրի գաղափարով և Երևանի նոր կենտրոնը դառնալու՝ իր առջև դրված բարձր նշաձողոց։ Քաղաքաշինական այս ծրագիրն արժանացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի պրեմիում դասի սերտիֆիկատի։
Մանրամասները՝ տեսանյութում։









