Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը դեկտեմբերին Մայամիում (ԱՄՆ) կայանալիք G20 գագաթնաժողովում անհնար է։ AFP-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա անհնար է», - ասել է նա։Պեսկովը նաև կրկնել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն Մոսկվայում։
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Մայամիում՝ դեկտեմբերին նախատեսված G20 գագաթնաժողովին, եթե Ռուսաստանի առաջնորդը մասնակցի։
«Այո, իհարկե։ Մենք պետք է գանք։ Մենք պետք է հանդիպենք, խոսենք և որոշումներ կայացնենք։ Կարևոր չէ, թե ես ինչ եմ ասում նրկամ ինչ է նա ուզում ինձ ասել։ Միայն արդյունքն է կարևոր։ Այսքանը», - ասել է նա DW-ի թղթակիցը։









