Foto

Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-13:00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Չուխաջյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար