Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երկուշաբթի կմեկնարկի 9-րդ գումարման առաջին՝ աշնանային նստաշրջանը։ Ամառային արձակուրդներից հետո սա ԱԺ առաջին նիստն է, չհաշված ամռանը կայացած արարողակարգային նիստերը, երբ ընտրվել են ԱԺ ղեկավար մարմինները։
Ըստ թերթի, անդրանիկ նիստի օրակարգում կա ընդամենը վեց հարց, որոնցից մեկը հանձնաժողովի նախագահի ընտրությունն է, մյուսը՝ ԿԸՀ հաղորդումը։
Թերթի գնահատմամբ, թեև նոր խորհրդարանում դեռ վաղ է պատգամավորներին նախագծեր հեղինակել, ստացվում է, որ կառավարությունն անգործության է կամ աշխատում է միայն իշխանությունը պահելու համար. ներկայացված նախագծերից մեկը վերաբերում է Վանաձորի, Արարատի և Վեդու համայնքների խոշորացմանը և ընտրությունների հետաձգմանը։









