Foto

Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին»

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է «Խաբար» մեդիահոլդինգին «Եվրատեսիլ» երգի մրցույթին լիիրավ մասնակցությունը մերժելու որոշման մասին, հայտնում Է ՏԱՍՍ-ը։

««Խաբար» գործակալությունը EBU-ի հարգված ասոցացված անդամ է, և մենք բարձր ենք գնահատում նրա բազմամյա համագործակցությունը միության հետ: Գործակալությունն այժմ չի համապատասխանում լիիրավ անդամակցության չափանիշներին»,- ասվում է միության հայտարարության մեջ, որը մեջբերել է Politico պարբերականը։