Foto

Ուկրաինան անտեսում է միջուկային զենք չունենալու իր պարտավորությունները. Լավրով

Ուկրաինան անտեսում է միջուկային զենք չունենալու իր պարտավորությունները, հայտարարել է Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը՝ 1990 թվականի հռչակագրի հիման վրա, որով երկիրը պարտավորվել էր լինել միջուկազերծ, չեզոք և ոչ դաշինքային։ Այժմ այս երեք պարտավորություններն էլ պարզապես անտեսվում են»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։