Foto

Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան

Այցելել եմ Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող՝ Բյուրեղավանից տեղափոխված բուժառուների առողջական վիճակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:

ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել են նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:

Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքները»,- գրել է Ավանեսյանը: