Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության արտերկրում բնակվող թուրքերի ու ազգակից համայքների վարչության և Ադրբեջանի սփյուռքի հետ հարցերով հանձնաժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այդ փաստաթղթով նախատեսվում է համակարգել երկու երկրների սփյուռքին վերաբերող հարցերը, ավելի ամրապնդել կապերը, զարգացնել ինստիտուցիոնալ համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրած երկրները նպատակադրված են տարբեր երկրներում ապրող թուրքական ու ադրբեջանական համայքների միջև հաստատել սերտ կապ ու համագործակցություն։ Նախատեսվում է, որ կողմերը հանդես կգան համատեղ ծրագրերով, տեղի կունենան նիստեր ու կոնֆերանսներ։
Նշենք, որ «Իսլամական համագործակցության կազմակերպության» երկրների մուսուլմանական սփյուռքի առաջին ֆորումը տեղի կունենա Անկարայում սեպտեմբերի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում։









