Foto

Նոր Սահմանադրության նախագիծը չի հրապարակվել. հերքում

Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է Նոր Սահմանադրության նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։

«Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրությունում