Foto

Հոկտեմբերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ. Երևանի քաղաքապետարան

Այս հոկտեմբերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Կենսաբազմազանության և քաղաքային բնության պահպանության թեմաներով Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է «Քաղաքային կենսաբազմազանության Գոտի», որտեղ 12 օրվա ընթացքում կներկայացվեն Երևանի՝ բնության պահպանության, կանաչ ենթակառուցվածքների, կենսաբազմազանության և կայուն քաղաքային զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններն ու ծրագրերը։

Ինչ է սպասվում Գոտում․

Երևանի բնապահպանական նախաձեռնությունների և նախագծերի ներկայացում
թեմատիկ աշխատարաններ և բաց քննարկումներ
բնապահպանական և փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ
համերգային և մշակութային ծրագիր
մասնագիտական և հանրային երկխոսություն՝ քաղաքային բնության ապագայի շուրջ:

«Քաղաքային կենսաբազմազանության Գոտին» լինելու է տարածք, որտեղ կարելի է ոչ միայն խոսել բնության մասին, այլև տեսնել, քննարկել և միասին ձևավորել այնպիսի Երևան, որտեղ քաղաքային զարգացումն ու բնությունը համահունչ են։

Եկե՛ք բացահայտելու Երևանի բնությունը քաղաքի սրտում»,- ասված է հրապարակման մեջ։