Foto

Արարատ-Արմենիայի հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար․ ԵԼ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հայտացուցակը Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար։

Դարպասապահներ. Արման Ներսեսյան, Սուրեն Գրիգորյան, Ժոաո Բրավիմ։

Պաշտպաններ. Ուգո Օլիվեյրա, Ժունիոր Բուենո, Լուիս Ֆելիպե, Կամո Հովհաննիսյան, Բրունո Պերեյրա, Էդգար Գրիգորյան, Բրունո Վիլսոն, Ալեքսանդրոս Մալիս։

Կիսապաշտպաններ. Խուան Բալանտա, Արմեն Համբարձումյան, Զիդան Բանժակի, Մաքսենս Կարլիե, Կարեն Մուրադյան, Ալվին Թերա, Միքայել Խուդավերդյան, Բերնարդո Դիաշ, Արթուր Սերոբյան, Կառլոս Ֆրանսա։

Հարձակվողներ. Ժիրայր Շաղոյան, Արայիկ Էլոյան, Ալիունե Նդուր, Սանդրո Լիմա։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմն է, որը հանդես է գալու Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում:

Այս փուլում հայկական թիմի մրցակիցները կլինեն չեխական «Սպարտա Պրահան», լեհական «Յագելոնիան», նիդերլանդական «ԱԶ Ալկմաարն» ու Ն.Է.Կ.-ը, պորտուգալական «Տորրենսեն», ավստրիական «Զալցբուրգը», սլովենական «Ցելյեն» և իտալական «Միլանը»։