ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ում ծնված օտարերկրյա կառավարության աշխատակիցների երեխաները չեն համարվի ԱՄՆ քաղաքացիներ ծննդյան պահից, եթե ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի չէ։
«ԱՄՆ-ում օտարերկրյա կառավարության աշխատակցից ծնված անձը չի ենթարկվում ԱՄՆ իրավասությանը՝ ծննդյան պահից քաղաքացիություն ստանալու նպատակով, եթե այդ անձի ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի չէ։ Այդ անձը Միացյալ Նահանգների քաղաքացի չէ Սահմանադրության տասնչորսերորդ փոփոխության համաձայն», – նշվում է փաստաթղթում։









