Foto

Թրամփի բանագնացները Մոսկվայում և Կիևում կքննարկեն Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև, որտեղ բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով հարցին ծանոթ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների։

Այցը նախատեսում է երկու հիմնական փուլ։ Շաբաթ օրը Ուիթքոֆն ու Քուշները Կրեմլում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ կիրակի օրը Կիևում բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Սա կլինի Ուիթքոֆի և Քուշների առաջին այցը Կիև՝ նախագահ Թրամփի պաշտոնին վերադառնալուց հետո»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ Կիև այցի հնարավորությունը ամերիկյան և ուկրաինական կողմերը քննարկել են մի քանի ամիս շարունակ։