Օմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրից, գրում է New York Post թերթը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի բարձրաստիճան պաշտոնյայի։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավագնացության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղու համատեղ ականազերծման ուղղությամբ աշխատանքի մասին, ինչպես նաև համաձայնության էր եկել շարունակել քննարկումները ներկայումս փակ նեղուցով նավագնացության համար մշտապես գործող միջանցք ստեղծելու վերաբերյալ։
«Մասկատը հրաժարվել է համաձայնություն տալ անվտանգության և շրջակա միջավայրի ոլորտում ծառայությունների դիմաց նավերից տուրքեր գանձելուն»,- աղբյուրի խոսքն է մեջբերում New York Post-ը։









