Foto

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել գրեթե 1000 տոննա դիզելային վառելիք

Ադրբեջանի տարածքով Հայաստան ևս մեկ բեռ է ուղարկվել։ Ըստ ԱՊԱ-ի՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ է ուղարկվել դիզելային վառելիք տեղափոխող 17 վագոն՝ ընդհանուր 989 տոննա քաշով։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է ավելի քան 55,000 տոննա հացահատիկ, մոտավորապես 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտավորապես 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտավորապես 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։