Foto

Որպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1994 թվականին ծնված Տիգրան Մխիթարյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ Տիգրան Մխիթարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրելով դիմել համայնքային ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 112։