Ռուսաստանը շարժվում է ուկրաինական հակամարտության ավարտի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է նախագահ Պուտինը Բիշքեկում Մոդիի հետ հանդիպման ժամանակ։
Հնդկաստանի վարչապետը զրույցի ընթացքում մասնավորապես անդրադարձել է Ուկրաինայի թեմային։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է խաղաղ միջոցներով լուծել բոլոր խնդիրները և կոչ է արել «շարժվել հենց այդ ուղղությամբ»:
«Շատ շնորհակալ եմ, հարգելի վարչապետ: Մենք այդ ճանապարհով էլ շարժվում ենք»,- ի պատասխան ասել է Ռուսաստանի ղեկավարը։









