Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին X-ում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։
Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»,- գրել է նա









