Foto

Սպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-Խոլուդին

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի չորրորդ տուրում «Ալ-Ահլին» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտություն կրեց «Ալ-Խոլուդից»:

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Ինյիգո Կորտախարենան: Երկրորդ խաղակեսում՝ 66-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո Իվան Տոնին վերականգնեց հաշվի հավասարությունը: Սակայն 85-րդ րոպեին Ժուլիեն Դոմինգեսը կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում (90+2′) Մոհամեդ Սավանը վերջնական կետ դրեց այս դիմակայությունում։

Էդուարդ Սպերցյանը շարունակում է փայլուն ու արդյունավետ շարքը նոր ակումբում։ Անցկացրած 5 խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հանդիպումից հետո «Ալ-Խոլուդը» 4 խաղից հետո վաստակեց 8 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ «Ալ-Ահլին» 6 միավորով նահանջեց 6-րդ տեղ:

Աղբյուրը՝ Armsport.am: