Foto

Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Հիշեցնենք, որ Լենա Նանուշյանը ՀՀ վարչապետի օգոստոսի 28-ի որոշմամբ ազատվել էր ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, որը զբաղցենում էր 2021 թվականի հունվարից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Սամվել Խարազյանը։

Վարչապեը Նիկոլ Փաշինյանը նաև որոշումներ է ստորագրել Լևոն Հակոբյանին և Արմեն Գասպարյանին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններից ազատելու մասին։