Foto

Ռուսաստանը բազմիցս փրկել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը դժվարին իրավիճակներում․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ մենք ելնում ենք հայ ժողովրդի շահերից, РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչայանի և նրա որդու կալանավորման մասին։

«Մեկ այլ նախագահ՝ Սերժ Սարգսյանը, որը եղել է պաշտպանության նախարարը Քոչարյանի օրոք, իսկ ավելի ուշ դարձել է նախագահ, գտնվում է հետաքննության տակ։ Մեր Արտաքին գործերի նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք գործում ենք հայ ժողովրդի շահերից ելնելով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարեր շարունակ միահյուսվել մեր ժողովրդի շահերի հետ։ Շատ-շատ տարիներ մենք միշտ միասին ենք եղել, համերաշխ միմյանց հետ։ Ռուսաստանը բազմիցս փրկել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը դժվարին իրավիճակներում։ Այս շահերը, իհարկե, պետք է գերակշռեն», - նշել է Լավրովը։

Բայց հիմա, նրա խոսքով, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը առաջնորդվում է այլ նպատակներով․ օրենք է ընդունվել Եվրոպական Միությանը միանալու գործընթացը սկսելու համար։