Foto

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Հայտնի են շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի կանանց ու տղամարդկանց թիմի կազմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը։

Կանանց ընտրանու կազմում ընդգրկված են Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Անահիտ Մկրտչյանը։ Անահիտ Մկրտչյանն առաջին անգամ կմասնակցի համաշխարհային Օլիմպիադային:

2026 թվականի շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա սեպտեմբերի 15-28-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում: