Foto

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Ճապոնիայում ավելի քան 280 չվերթ է չեղարկվել «Սոուդելոր» թայֆունի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ Ճապոնիայի օդանավակայաններից ստացված տվյալների հիման վրա:

Դրանց թվում են մոտ 20 միջազգային չվերթներ, այդ թվում՝ Չինաստան, Կորեայի Հանրապետություն և Սինգապուր:

«Սոուդելոր» թայֆունն Օկինավայի շրջանում շարժվում է  արևմտյան ուղղությամբ մոտ 15 կմ/ժ արագությամբ: Թայֆունի էպիկենտրոնի շրջանում քամու պոռթկումների արագությունը հասնում է 55 մ/վրկ-ի: