«Հրապարակ»-ը գրում է, որ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի նախկին տնօրեն, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը երեկ հրաժեշտ է տվել կրթօջախին, որտեղ աշխատել է շուրջ 5 տարի։ Չնայած պատգամավորական մանդատը ստացել է շուրջ մեկ ամիս առաջ, կրթահամալիրից հեռանալու մասին հայտարարեց միայն երեկ։
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում հայտնել են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կրթահամալիրի կերպարվեստի ուսուցչուհի Տաթեւիկ Սարգսյանը։ Տնօրենի թափուր տեղի համար մրցույթը հայտարարված է։









