«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու։
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Ուժեղ Հայաստանը» այդ պաշտոնում առաջադրել էր Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը, սակայն վերջինս չէր հավաքել բավարար ձայներ:









