Foto

Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 21-ին` ժամը 11:30-18:00-ն, կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: