ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ որոշակի փուլում, սակայն այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է Թրամփը օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է վերսկսել բանակցությունները Իրանի հետ։
«Հնարավոր է՝ ինչ-որ պահի։ Բայց հիմա, կարծում եմ, իրավիճակն առանց այդ էլ շատ լավ է»,-ասել է նա։ Թրամփը կրկին հայտարարել է, որ, իր կարծիքով, ներկայում ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը









