Այսօր համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջայց կատարեցի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Համբարձումյանը․
«Շրջայցի ընթացքում դիտարկեցինք կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, ինչպես նաև քննարկվեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու նախատեսվող աշխատանքները։
Որոշ հարցերի հետ կապված տրվեցին համապատասխան հանձնարարականներ»,- նշել է նա։









