ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս բանակցություններ չի վարում կամ չի պլանավորում վարել Իրանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրել է Թրամփը Truth Social-ում։
«Իրանի Իսլամական Հանրապետության հետ որևէ ընթացիկ կամ պլանավորված բանակցություններ կամ շփումներ չկան։ Ծովային շրջափակումը լիովին ուժի մեջ է։ Հորմուզի նեղուցը բաց է և գործում է։ Բոլոր ականները հեռացվել կամ պայթեցվել են», – գրել է նա









