ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Նախկին ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանին Ռազմական ոստիկանության պետ նշանակելու որոշումը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների, այդ թվում՝ մահվան ելքով միջադեպերի կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը:
Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ ՌՈ համակարգում որևէ կոմպետենտ, բանիմաց, փորձառու կադր չկար, և դրա պատճառով է ընտրությունը կատարվել ոստիկանական կադրային ռեզերվից:
Հիշեցնեմ, որ մեկ այլ նախկին ոստիկանապետ էլ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում է:
Մի խոսքով, իշխանության պատկերացումները զինված ուժերում բարեփոխումների հարցում լրիվ պարզ է` և´ ելքի, և´ շարունակական տապալումների առումով»:









