Զիմբաբվեի լճերից մեկում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի. այս մասին հայտնում է երկրի ոստիկանությունը։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 44 զոհի մասին։
«Կարիբա լճում նավի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը ներկայումս հասել է 68-ի՝ օգոստոսի 15-ին ևս 22 մարմին դուրս բերելուց հետո», – հայտնել է ոստիկանությունը X սոցիալական ցանցի իր էջում։
Պատահարից հետո Զիմբաբվեի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել:









