Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է սպասվում` բացի տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից, մեր աղբյուրները լավատեղյակ չէին` միայն մի քանի կցկտուր օրինակ նշեցին, որոնց մասին սարսափով էին խոսում։
Առաջինը հայ խոպանչիների հարցն է, որը Պուտինը չորով դնելու է եւ դեպորտ է անելու իր երկրից: Մեր ՔՊ-ական աղբյուրը նկարագրում էր, թե ինչ կլինի, եթե 500 հազար մեր հայրենակիցները Ռուսաստանից վերադառնան Հայաստան ու անգործ մնան` կարելի է պատկերացնել թե՛ իրենց, թե՛ երկրի վիճակը։
Երկրորդ․ օդային տարածքը փակելն է: Այսինքն, Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը, ինչը կհանգեցնի զբոսաշրջության անկման, ավիատոմսերի խիստ թանկացման՝ չհաշված տեխնիկական խնդիրները: Ապա կարող են անցնել գազին եւ մյուս հարցերին։









