Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․
«Այսօր պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի՝ Հիրոշիմայի ռմբակոծման տարելիցն է: 1945 թ.-ի օգոստոսի 6-ին աշխարհն ականատես եղավ միջուկային պատերազմի կործանարար ազդեցությանը:
Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիրը՝ «Գենբակու դոմը», միակ կառույցն է, որը կանգուն է մնացել տարածքում՝ ատոմային ռումբի պայթյունից հետո:
Շատ մարդկանց, այդ թվում՝ Հիրոշիմայի քաղաքացիների ջանքերով, այն պահպանվել է նույն վիճակում, ինչ ռմբակոծությունից անմիջապես հետո։ Այն ոչ միայն մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենակործանարար զենքի վառ խորհրդանիշն է, այլև համաշխարհային խաղաղության հույսի և բոլոր միջուկային զենքերի վերջնական վերացման խորհրդանիշը»:









