Foto

Հրդեհ է բռնկվել Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում

Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փղոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։

Այրվել է Զաքարիա Քանաքեռցու 5-րդ նրբանցքի 5-րդ տան տանիքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։