Foto

Օմանի ափերի մոտ անհայտ արկը հարվածել է բեռնատար նավին

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO) հայտնել է, որ Օմանի ափերի մոտ անհայտ արկը հարվածել է բեռնատար նավին։

«UKMTO-ն ստացել է միջադեպի մասին հաղորդագրություն Օմանի Ալ Խասաբ քաղաքից 20 ծովային մղոն (37 կիլոմետր) հյուսիս-արևելք։ Բեռնատար նավը հայտնել է, որ անհայտ արկ է հարվածել», – ասվում է հայտարարության մեջ։

Գրասենյակը հավելել է, որ միջադեպի հանգամանքները քննվում են։