Foto

Փաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունը

Կրեմլը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մանրամասները․

«Շեշտվել է, որ Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագայում մնալու հարցի վերաբերյալ»։

ՌԴ նախագահը հաստատել է հավատարմությունը Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների ընդունած համատեղ հայտարարությանը։ Փաստաթուղթը վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն ուղղված քայլերին։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։